ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում

Որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում
16.04.2023 | 23:51

Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով: Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը: Արդեն քանիցս կրկնում եմ, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է բացառապես այս առանցքային վերապահումով:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Մադիրդյան սկզբունքների իրական հեղինակը Վարդան Օսկանյանն է, ով բազմիցս, դեռևս 2019 թվականից, պատրաստակամություն է հայտնել քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով, հանուն համազգային շահերի և անվտանգության, բարեխղճորեն բացատրել պատկան մարմիններին այս պարզագույն հիմնադրույթը ...

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ